Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանին անընդունելի պայմաններ առաջադրելով՝ Ալիևը պատերազմ է նախաձեռնում

Հայաստանին անընդունելի պայմաններ առաջադրելով՝ Ալիևը պատերազմ է նախաձեռնում
03.04.2025 | 09:41

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու հիմնական պայման: Ալիևի խոսքով՝ նախ անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորված է Հայաստանին, և դա համարվում է բացահայտ տարածքային պահանջ մեր դեմ»։

ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստեղծել, որ նրանք վերացնեն այն։ Եթե խաղաղության պայմանագիր չկա, ինչո՞ւ պետք է վերացնել Մինսկի խումբը։ Իլհամ Ալիևը լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը չունի բարձր վարկանիշ, չի կարող հանրաքվեով փոխել Սահմանադրությունը։ Երկրորդ՝ Ադրբեջանի սահմանադրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը իրեն հայտարարել է 1918-20 թվականներին գոյատևած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, այսինքն՝ այդ սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի ՀՀ տարածքի հանդեպ։ Երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվածություն ունեին, որ խաղաղության կնքվելիք պայմանագիրը իրավական ավելի մեծ ուժ է ունենալու, քան երկու երկրների ներպետական օրենսդրությունը, ի՞նչ եղավ այդ համաձայնությունը։

Իրականում Հայաստանին անընդունելի պայմաններ առաջադրելով՝ Ալիևը պատերազմ է նախաձեռնում։ Այդ պատերազմը նա կարող է սանձազերծել, երբ խոշոր տերություններից սկսելու «դաբրո» ունենա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2666

Մեկնաբանություններ